Բռնցքամարտի ԱԱ․ Դավիթ Չալոյանը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ հաջորդ փուլ
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցել է Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռոգավայի հետ, որի անձնական մարզիչը հայ է:
Մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Նշենք՝ Ուկրաինայի հավաքականում ընդգրկվելու համար իր երկրի առաջնությունում Ռոգովան պարտության էր մատնել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպինին:
1/8 եզրափակիչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Կրիստան Սալգադոյի հետ: