Պոգբան և «Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել են բանակցությունները
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Պոլ Պոգբան և «Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:
Անգլիայի առաջնության վերջին՝ 9-րդ տուրում «Լիվերպուլից» կրած խոշոր հաշվով պարտությունից (0:5) հետո, որտեղ Պոգբան խաղադաշտում ընդամենը 15 րոպե անցկացնելուց հետո հեռացվել էր դաշտից, վիրավորել էր գլխավոր մարզիչ Ուլե-Գուննար Սուլշերին, ինչի հետևանքով ակումբը դադարեցրել է բանակցությունները:
Պոլ Պոգբայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: