211652_close_icon
views-count44478 դիտում article-date 19:40 20-10-2021

Մարզական կենտրոնից ինձ դուրս շպրտեցին փողոց, ինչպես անպետք շանը․ Յանա Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը կոշտ է արձագանքել Մոսկվայի մարզի մարզական ուսումնական կենտրոնից իրեն աշխատանքից ազատելուն:

Եգորյանն իր մեկնաբանությունը տեղադրել է Instagram-ում: Եգորյանը մանկուց ապրել է մերձմոսկովյան Խիմկիում և ներկայացնում է Մոսկվայի մարզը համառուսաստանյան մրցումներում:

«Մոսկվայի մարզն ինձ բացարձակապես ոչինչ չի տվել: Ես երբեք նրանցից ոչինչ չեմ պահանջել: Եվ հիմա նրանք պարզապես ինձ դուրս շպրտեցին: Նրանք ինձ, ինչպես անպետք շանը, դուրս շպրտեցին փողոց և կարծում են, որ ես կլռեմ:

Երկրորդ ամիսն է՝ ես աշխատավարձ չեմ ստացել, բայց ես դեռ մարզվում եմ՝ ավելի առաջ գնալու և նոր մեդալներ նվաճելու համար: Բայց, ցավոք, Մոսկվայի մարզին ես պետք չեմ», – գրել է Եգորյանը:

Մարզիկը հավելել է, որ աշխատանքից ազատվելու պատճառներից մեկը, ըստ կենտրոնի տնօրեն Դենիս Զուևի, Ռուսաստանի առաջնությանը բաց թողնելն էր, որին Եգորյանը չի մասնակցել երեխայի ծնվելու պատճառով, հայտնում է Armsport.am-ը:

Նշենք, որ այս տեսաուղերձից հետո Յանա Եգորյանին վերականգնել են իր աշխատանքին: 

«Ամեն ինչ լավ ավարտվեց, ինչի համար անսահման ուրախ եմ: Վերականգնվել եմ իմ աշխատանքում, կշարունակեմ ներկայացնել Մոսկվայի շրջանն ու իմ հարազատ Խիմկի քաղաքը», ասել է Յանան:

 

Նմանատիպ նյութեր