28867 դիտում
20:21 19-10-2021
3 ժամից ավելի է, հրշեջները քաղաքացիների օգնությամբ պայքարում են Սարի Թաղից Նորքի հեռուստաաշտարակ տանող հատվածում առաջացած խոշոր կրակի դեմ. տեղում են նաև Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցներն ու մեծ թվով քաղաքացիներ պայքարում են Սարի Թաղից դեպի Նորքի հեռուստաաշտարակ տանող հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարական մեքենաները մեծ դժվարությամբ են հասնում հրդեհի վայր, քանի որ Սարի Թաղի նեղ ճանապարհներին կայանված քաղաքացիների ավտոմեքենաները խոչընդոտ են հանդիսանում:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը ասում էին, որ հրշեջ մեքենաներից երկուսին հրդեհի վայր են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և դրա շնորհիվ է, որ հրշեջները կարողացել են շուտ հասնել հրդեհի վայր:
Քաղաքացիները նույնպես հրշեջների հետ մոտ 3 հեկտար տարածքում մարում են կրակը, ինչը նրանց հաջողվում է:
Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Հրդեհի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները:
Այս պահին հրդեհի տարածումը կանխվել է, հրշեջները կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+