211652_close_icon
views-count3412 դիտում article-date 15:12 16-10-2021

Եղիսաբեթ թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից

Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով այս տարի տոնել էր ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից: 

The Daily Telegraph-ը հայտնել է, որ միապետը  նման որոշման է հանգել բժիշկների խորհրդով:

Պարբերականը նշել է, որ բժիշկների նման խորհրդատվությունը կապված չէ որևէ հիվանդության հետ, այլ նախազգուշական քայլ է եղել, իսկ վերջին խոսքը եղել է թագուհունը:

The Daily Telegraph-ը գրել է նաև, որ Եղիսաբեթ Երկրորդը երբեք էլ աչքի չի ընկել ալկոհոլի հանդեպ սիրով:

Բուքինգհեմյան պալատը, ավանդույթի համաձայն, որևէ մեկնաբանություն չի տվել թագուհու առողջական վիճակի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր