4398 դիտում
10:43 16-04-2018
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարրիին երիտասարդության դեսպան Է նշանակել Համագործակցությունում
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, երիտասարդության դեսպան Է նշանակել Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները: Արքայազնի խնդիրը լինելու Է Համագործակցության երիտասարդների ու առաջնորդների միջեւ կապերի հաստատումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է TASS-ը, ասված Է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության՝ ապրիլի 16-ին տարածված հաղորդագրության մեջ։
«Արքայազն Հարրին կաշխատի Համագործակցության երիտասարդների ու ղեկավարների միջեւ կապերի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաեւ կօժանդակի նրանց՝ Համագործակցության հարթակներն օգտագործել իրենց սերնդի սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների լուծման համար»,- մամուլի ծառայության հաղորդագրությունից մեջբերում Է արել Reuters գործակալությունը: Ինչպես նշվում Է տեքստում, Համագործակցության 2,4 մլրդ բնակիչների 60 տոկոսը 30-ից ցածր տարիքի մարդիկ են:
Համագործակցությունը (մինչեւ 1947 թվականը՝ Ազգերի բրիտանական համագորակցություն) հնագույն միջպետական միավորումն Է, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան եւ նրա գրեթե բոլոր նախկին գաղութները: Ներկայում Համագործակցության անդամ Է 53 անկախ պետություն: Այդ միավորման երկրների գագաթնաժողովը ապրիլի 16-20-ը տեղի կունենա Լոնդոնում, հաղորդել Է TASS-ը:
Նմանատիպ նյութեր
6874 դիտում
22:08 13-08-2017
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում է հանձնել գահը ավագ որդուն
1596 դիտում
15:33 21-04-2022
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նշում է ծննդյան 96-ամյակը
2764 դիտում
16:50 21-06-2017
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հոսպիտալացվել է
Այս բաժնից
2308 դիտում
10:40 29-12-2024
Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով
1156 դիտում
23:35 28-12-2024
Բայդենը խոստովանել է՝ ափսոսում է նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
1129 դիտում
23:11 28-12-2024
Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների