211652_close_icon
views-count867 դիտում article-date 17:14 14-10-2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ անօթևան քաղաքացին տեղափոխվել է տուն-ինտերնատ

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնամքի հաստատություն տեղափոխվելուն աջակցելու հարցում:

Նա տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, անօթևան է, չունի դրամական միջոցներ դեղերի, կացարանի ձեռքբերման համար:

Դիմումն ընդունվել է քննարկման և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին:

Արդյունքում, օգոստոսի 26-ից քաղաքացին բնակվում է Հայաստանի տուն-ինտերնատներից մեկում:

Պաշտպանի աշխատակազմ նման բնույթի դիմումներ ստացվում են պարբերաբար:

Նմանատիպ նյութեր