2905 դիտում
13:06 14-10-2021
Հին նմուշի անձնագրեր տալու ժամկետը ևս մեկ տարով երկարացվում է՝ մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը: Այդ առնչությամբ, որոշվել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նախագծերով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։

Նմանատիպ նյութեր
4695 դիտում
09:27 27-08-2020
Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարացվում է. «Ժամանակ»
17030 դիտում
13:40 20-09-2018
Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե 2, այլ 1 տարով
958 դիտում
14:41 14-11-2023
ՀՀ քաղաքացիներին դեռևս կշարունակեն տրամադրել հին նմուշի անձնագրեր
Այս բաժնից
1267 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4732 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած