1472 դիտում
10:25 14-10-2021
ՔՊ-ականներն օրուգիշեր Գյումրիում են. Փաշինյանից հրահանգ կա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են Գյումրի քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Իշխանության թեկնածուն Հովհաննես Հարությունյանն է, որը Շիրակի արդեն նախկին մարզպետն է:
Այս օրերին ՔՊ-ականներից մի քանիսը, հատկապես՝ Շիրակի մարզի պատգամավորները, օրուգիշեր Գյումրիում են: Քանի որ ընտրություններին հաշված օրեր են մնացել, որոշել են Երեւան չվերադառնալ, այլ առավոտից երեկո քարոզչություն իրականացնել, մարդկանց հանդիպել, խոստումներ տալ… Հավելենք, որ այս ամբողջ գործընթացը վերահսկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բանն այն է, որ իշխանությունների համար այս հաղթանակը կարեւոր է լինելու եւ երաշխիք է մյուս համայնքներում եւս հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ինքն է որոշում՝ ովքեր պետք է զբաղվեն քարոզչության հարցերով, ինչ պետք է անեն: Այս օրերին ՔՊ-ականները Հովհաննես Հարությունյանի հետ ներկա են լինում փակ եւ բաց հանդիպումներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1640 դիտում
10:32 12-08-2015
Երիտասարդությունն է օրուգիշեր պահում մեր սահմանը. այսօր Երիտասարդության միջազգային օրն է
4258 դիտում
09:51 15-12-2018
Լուկաշենկոն ներողություն է խնդրում Փաշինյանից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»