211652_close_icon
views-count1333 դիտում article-date 11:50 10-10-2021

Պտղունք համայնքի դպրոցի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Պապիկյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան: Ավելին՝ դպրոցահասակ երեխաների միայն 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մինչդեռ մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ 2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցն ընդգրկվեց »Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը՝ այն քանդվել է, փոխարենը՝ կառուցվում է նոր սեյսմակայուն շենք։

Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչական կազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց: Դպրոցը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։

Աշխատանքների համար ներդրվել է 886 միլիոն ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

Դեռևս 2018թ. հունիսին Պտղունք համայնք կատարած այցի ժամանակ ծանոթացել էի դպրոցի շենքի վթարային պայմաններին և խոստացել հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։ Մարտի 22-ին այցելել էի դպրոցի շինհրապարակ, երբ դեռ իրականացվում էին հողային աշխատանքներ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր