60965 դիտում
19:05 09-10-2021
Ձեզ բացակա չենք դնի. Փոքր Մանթաշի մեծ ու լեգենդ դարձած՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին դպրոցի բակում բացվեց հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում հպարտության ու մեծարման երեկո էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի բակում տեղի ունեցավ հուշաղբյուրը և արծիվը, սուրը ու վահանը խորհրդանշող քանդակի բացման արարողությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված փոքր մանթաշցի, լեգենդ դարձած հերոսների հիշատակին:
Դպրոցի բակում դեռ տարիներ առաջ բացվել էր արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար: Ու 44-օրյա պատերազմից հետո դպրոցի 1996-97 թվականների ուսումնական տարվա շրջանավարտների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ որոշվել է տեղադրել այսօր բացված հուշակոթողը:
Սպիտակ սավանը հուշակոթողի վրայից իջեցրին այդ հուշակոթողի կառուցման նախաձեռնողները, որից հետո հոգևոր հովվի կողմից այն օծվեց ու ներկաները, այդ թվում՝ զոհվածների հարազատները, գյուղապետարանի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, այդ թվում՝ գյուղում, Փոքր Մանթաշում սիրված գեներալ Վարդանյանը, ում եղբոր որդին նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմում, ծաղիկներ խոնարհեցին:
Կենդանի կատարմամբ հանդես եկան գյուղի դպրոցի և մանկապարտեզի սաները:
Բոլորն իրենց խոսքում ասում էին. «Ձեզ բացակա չենք դնի: 27-ամյա կապիտան Մկրտիչ Քարամյան, 27-ամյա կապիտան Հարություն Սարոյան, բժիշկ, 23-ամյա Արթուր Պողոսյան, 20-ամյա Ավետիս Վարդանյան, 24-ամյա Հայկ Սուքիասյան... դուք՝ ամեն մեկդ, բարձր եք պահել Փոքր Մանթաշի պատիվը: Դուք Հայաստանի ու Արցախի անվտանգության համար զոհաբերել եք ամենաթանկը՝ ձեր կյանքը:
Պատերազմում դուք չեք պարտվել: Դուք ու ձեր նման տղերքը լեգենդներ եք: Դուք հաղթող եք, հաղթողի տեսակն է միշտ եղել ձեր մեջ: Պատմությունը կտա դրա գնահատականը: Իսկ այս վայրը մեր գյուղի ժողովրդի համար դառնալու է ևս մեկ սրբատեղի ու ամեն անգամ դպրոց մտնելիս հուշաղբյուրի մոտ ձեզ ներկա ենք դնելու»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դպրոցում բացվել է նաև հերոսների անունով Փառքի անկյուն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 794+
794+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
628 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
586 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի