18511 դիտում
09:55 22-11-2021
Ձեզ բացակա չենք դնի. Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած լեռնանիստցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Կոտայքի մարզի Լենռնանիստ գյուղում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած լեռնանիստցի զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն տեղադրվել է գյուղի սկզբնամասում:
Միջոցառմանը ներկա էին զոհվածների հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից զինվորական կարգի համաձայն տեղի ունեցավ բացումը:
Սպիտակ սավանը հսկայական հուշակոթողի վրայից իջեցրեցին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետն ու Լեռնանիստ համայնքի ղեկավարը:
Ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին:
Միջոցառման ժամանակ իրենց գեղեցիկ կատարմամբ հանդես եկան լեռնանիստցի 2 բնակիչ:
Մարզպետի կողմից շնորհակալագրերի արժանացան Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած հերոսների հարազատները:
Ներկա էին նաև հուշահամալիրի կառուցման գաղափարի հեղինակներն ու հովանավորները՝ Մասիս Եղիազարյանն ու Երեմ Հակոբյանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նահատակված, լեգենդ դարձած հերոս զինվորների հարազատներն ասում էին. «Մենք գիտենք, որ Արցախյան 3 պատերազմներում էլ հայ զինվորը չի պարտվել, նրանք մինչև կյանքի վերջ թշնամու դեմ մարտնչել են հանուն հայրենիքի: Նրանց շնոհիվ է, որ Հայաստանն ու Արցախը, ճիշտ է, մի քիչ վիրավոր, բայց՝ կա, ու մենք պարտավոր ենք միշտ վառ պահել նրանց հիշատակը և այդ հիշատակը պահելու համար մենք ամեն օր անուն առ անուն պետք է հիշենք բոլորին: Հիշելու մեջ է մտնում նաև նման խաչքարեր, հուշակոթողներ տեղադրելը:
Ուզում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել գաղափարի հեղինակներին, հովանավորներին, ողջ գյուղին, քանի որ առանց մեր համագյուղացիների միահամուռ ջանքերի այն հնարավոր չէր լինի կառուցել:
Մեր գյուղացիները կարելի է ասել 24 ժամ շարունակ աշխատում էին հուշակոթողի կառուցման համար ու նրանց ու հովանավորների շնորհիվ այս վայրը դարձել է սրբատեղի: Ամեն անգամ թե՛ մենք, թե՛ գյուղ եկած հյուրերը ծաղիկներ ենք խոնարհելու հուշակոթողի առջև ու ի լուր աշխարհի ասելու ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 619+
619+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2104 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)