211652_close_icon
views-count18515 դիտում article-date 18:42 27-03-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին բախվել են BMW-ն, Kia-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են Արամ Վարդանյանի վարած Kia մակնիշի, Տիգրան Ստեփանյանի վարած Nissan մակնիշի և Վահագն Դոդոզյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարբեխտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսակնարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր