211652_close_icon
views-count5224 դիտում article-date 17:56 07-10-2021

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար

Sputnik Արմենիան գրում է. Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին:

«Սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն», - ասել է Ալաշը:
Նա հայտնել է, որ այսկերպ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով:

Նրա խոսքով ՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա:

Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունն աճել է: Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ: Թեհրանը Թել Ավիվին մեղադրում է Ադրբեջանի միջոցով Իրանի սահմաններին մոտենալու, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից օգտվելու և Բաքվի և Թեհրանի հարաբերություններում հակամարտություն բորբոքելու մեջ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր