Ուժգին երկրաշարժ՝ Պակիստանում, առնվազն 20 մարդ է զոհվել, կա մի քանի հարյուր տուժած
Պակիստանի հարավում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է ավելի քան 300 մարդ:
Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչությունը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Քվետայում, Սիբիում, Փիշինում և Բելուջիստան նահանգի այլ քաղաքներում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվետա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 733 հազար մարդ) 102 կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։