211652_close_icon
views-count99875 դիտում article-date 18:38 06-10-2021

Արագածոտնի մարզում կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա, վնասելով այն. ոստիկանությունը որոնում է հմուտ կրակողին

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հոկտեմբերի  5-ին, ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վ.-ից, ով հայտնել է, որ  Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղում  տեղադրված  արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Ալեքսանյանի և Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա և վնասել այն:

Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում  գույքի դիվորությամբ ոչնչացում հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է հետքաբանական, և ապրանքագիտական  համալիր փորձաքննություն:

Կատարվածի մասին «էլիպս» ընկերության ճարտարագետից արդեն հաղորդում է ընդունվել:

Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝  հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր