25793 դիտում
18:56 19-10-2021
Վայոց Ձորի մարզում վնասել են Մալիշկա գյուղում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակը, լուսարձակի ապակին և ֆիլտրը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վարդանյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքի լուսարձակը, լուսարձակի ապակին և ֆիլտրը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ այն կոտրել են հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ոստիկանություն ահազանգած Վ. Վարդանյանը աշխատում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին անվտանգության տեսուչ:
Եղեգնաձորի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
172732 դիտում
12:23 19-05-2020
44-ամյա վարորդը, տեսնելով, որ արագաչափ սարքը ֆիքսել է իր խախտումը, փորձել է վրեժը լուծել արագաչափ սարքի վրա