211652_close_icon
views-count6440 դիտում article-date 14:30 12-12-2016

Դեկտեմբերի 16-ից Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ավտոճանապարհին կգործարկի նոր տեղադրված արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 16-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր