211652_close_icon
views-count1378 դիտում article-date 18:00 05-10-2021

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Գերմայիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում:

 ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ Ֆրանկֆուրտում տեղակայված շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԳՖՖ պաշտոնյաները ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են ճանաչողական այցելություն, այնուհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ հետագա համագործակցությունների վերաբերյալ:  

Նմանատիպ նյութեր