1822 դիտում
15:55 13-08-2020
Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը
Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը։ Իսկ ահա Բալկանյան երկրների աթլետիկայի ասոցիացիան ծրագրով նախատեսված երկու ավանդական միջոցառում կանցկացնի սեպտեմբերին։ Այդ ամսի 12 – 13 –ին Թուրքիայում կմրցեն մինչև 20 տարեկան, իսկ 29 – 30 –ին ՝ Ռումինիայում ՝ մեծահասակ մարզիկները։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասաց, որ անցյալ տարվա արդյունքներով են որոշվել թիմերի կազմերը։ Նախատեսված է Թուրքիա գործուղել երեք, իսկ Ռումինիա ՝ շուրջ ութ մարզիկ – մարզուհի։ Երիտասարդները արագավազորդներ են և ցատկորդներ։ Մեծահասակները կպայքարեն ցատկերում, միջին տարածության / 1800 և 1500 մետր/ , 3000 մետր հեռավազքում և խոչընդոտավազքում։
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ցանկանում է Հայաստանի աթլետներին տեսնել Բալկանյան երկրներում կայանալիք բոլոր ստուգատեսներում, քանզի դրանք չափազանց օգտակար են վարպետության առաջընթացի և մրցափորձի հարստացման առումով։ Առաջիկա գործուղումների համար միակ խնդիրը թերևս միջազգային մրցուղերթների թույլտվություն ունենալն է, որը բացատրվում է հայտնի համավարակով։ Աթլետիկայի մարդիկ հույս ունեն, որ հարցը լուծում կստանա։ Այդ ակնկալիքով են նրանք շարունակում մարզումները ։
Նմանատիպ նյութեր
3130 դիտում
21:46 01-03-2020
ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով
3188 դիտում
16:35 10-03-2020
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը
1165 դիտում
15:21 02-07-2024
Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են երկրպագուների ծեծկռտուքի պատճառով
Այս բաժնից
3157 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
2863 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները
5059 դիտում
21:29 27-12-2024
Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին. ինչ որոշում է կայացրել. armlur.am