211652_close_icon
views-count4844 դիտում article-date 23:42 03-10-2021

Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումները Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ»-«Նորշելան» խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ըստ նախնական բուժզննության Չալըշըրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ:

Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ  ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվել է մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետ կերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցիՌումինիայիընտրանու հետ։

Նմանատիպ նյութեր