Հայաստանի հավաքականի հանդիպումներն Իսլանդիայի և Ռումինիայի հետ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Իսլանդիայի և Ռումինիայի դեմ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ:
COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու:
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերն այսուհետ կարող եք ձեռք բերել օնլայն։ Գործարկվել է https://tickets.ffa.am/ կայքը:
Մանրամասները՝ տեսանյութում։