211652_close_icon

Շմելցերը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումները

views-count1813 դիտում article-date 21:25 20-03-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մարսել Շմելցերը չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումներին: Գերմանիայի հավաքականի խաղացողը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Զենիթ»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Շմելցերը աճուկի վնասվածք է ստացել, որի պատճառով շարքից դուրս է մնացել մեկ ամիս ժամանակահատվածով:

Նմանատիպ նյութեր