211652_close_icon
views-count12737 դիտում article-date 21:52 30-09-2021

Էջմիածնի բնակիչը նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին մեղադրում է իր 6000 դոլարը յուրացնելու մեջ. aravot.am

Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մ.-ն դիմել է ոստիկանություն՝ մեղադրելով Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին դրամաշորթության մեջ:

Aravot.am-ի տեղեկություններով Ռաֆայել Մ.-ն սեպտեմբերի 29-ին ոստիկանության Էջմիածնի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքում 1.5 հա հողատարածք գնելու նպատակով, նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2020 թվականի մայիսին 6000 դոլար գումար է տվել Հրաչիկ Աբգարյանին, որն այդ գումարը պետք է փոխանցեր իր որդուն՝ Ալիկ Աբգարյանին, որպեսզի վերջինս կազմակերպեր տվյալ հողատարածքի առքուվաճառքը, սակայն 2021 թվականի օգոստոսի 11-ին պարզել է, որ վերջիններս նշված հողատարածքը վաճառել են մեկ այլ անձի և խաբեությամբ տիրացել իր գումարին:

 Aravot.am-ի հետ զրույցում Հրաչիկ Աբգարյանն ասաց, որ վիճելի հողատարածքը պատկանում է իր որդու զոքանչին, որը վաճառել են: Ռաֆայելը եւս ցանկացել է գնել տվյալ հողատարածքը, բայց այն այլ մարդու է վաճառվել. «Ինչ-որ մախինացիայի խնդիր է: Տասը տարի առաջ վաճառել են հողատարածքը, այդ տղան նո՞ր գլխի ընկավ…հեքիաթներ են»:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր