211652_close_icon
views-count33931 դիտում article-date 10:28 29-01-2021

Կենտրոնական բանկի նախկին նախագահին և «Հայ ինկասացիա» ՓԲԸ ղեկավար անձնակազմին քաղաքացին մեղադրում է խրախուսանքի ձևով տրված աշխատավարձները յուրացնելու մեջ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում յուրացում կամ վատնում հատականիշերով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 27-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Գարեգին Միքայելյանը և հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցի 3 հասցեում գործող «Հայ ինկասացիա» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմը և Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը 2010-ից մինչև 2020 թվականների ընթացքում յուրացրել են ընկերության աշխատակիցների՝ խրախուսանքի ձևով տրված աշխատավարձները։ Ոստիկանությունը պարզում է հայտարարության իսկությունն ու վնասի չափը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր