4759 դիտում
09:37 08-09-2016
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը տասնյակ միլիոնների հարկային պարտքեր է կուտակել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն այդ քաղաքի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը տարիներ առաջ ծավալած բիզնես գործունեության արդյունքում տասնյակ միլիոնավոր դրամների հասնող հարկային պարտքեր է կուտակել ու չի ցանկացել դրանք վճարել։ Դա է եղել պատճառը, որ նա Էջմիածնում դե յուրե հրաժարվել է իր բոլոր սեփականություններից դրանք գրանցելով այլ մարդկանց անուններով, որպեսզի պարտքերի դիմաց դրանք չառգրավվեն կամ կալանքի տակ չվերցվեն։
Աբգարյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում հերքեց, որ հարկային մեծ պարտքեր ունի և միտումնավոր է հրաժարվել իր սեփականությունից, այդ թվում նաև Էջմիածնի գրանցումից։ Նախկին քաղաքապետը պնդեց, որ իրեն դիտմամբ են հանել Էջմիածնի գրանցումից, որ քաղաքապետի այս ընտրություններին չկարողանա առաջադրվել։ Հիշեցնենք, Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 18-ին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
29464 դիտում
13:52 17-09-2016
Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը փորձում է ահաբեկել հանձնաժողովներին
4684 դիտում
09:39 29-04-2016
Գործարար Տիգրան Արզաքանցյանը հսկայական պարտքեր է կուտակել. «Ժողովուրդ»
2345 դիտում
11:13 02-04-2019
Մարզահամերգային համալիրը միլիոնների պարտքեր ունի. պատճառը Պետգույքի կոմիտեի անփութությունն է. «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը