12371 դիտում
10:53 30-09-2021
«Որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ». ո՞ր հատվածներում է Ադրբեջանը հանդիպել հզոր դիմադրության. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայկական կողմի թույլ տված բացթողումների համատեքստում, այն, որ իրենց հաջողվել է առաջին օրը ճեղքել մեր պաշտպանական գիծը, միաժամանակ նշել է՝ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ»:
«Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչու: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»,- ասել է Ալիևը:
Caliber Az-ի ռեպորտաժում էլ ասվում է, որ ադրբեջանական կողմի համար ամենադժվար ուղղությունը եղել է Մռավի ուղղությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը տեղեկացրել էր՝ «հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է մղվել»:
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այդ օրը կեսօրից հետո Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Մռավի ուղղությամբ:
Ավելի ուշ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արդարացրել էր իրենց ձախողումը:
«Այստեղ ռելիեֆը դժվար հասանելի է, ինչպես դուք գիտեք, հիմնականում լեռնային գոտիներ են: Ներկա դրությամբ Մռավի վրա ձյուն է, պայմանները՝ ձմեռային»,- նշել էր նա:
Ինչ վերաբերում է հակառակորդին չթերագնահատելուն, ապա, իհարկե, սրանով Ադրբեջանը փորձում է բարձրացնել իրենց զինուժի դերը:
Մյուս կողմից, իրապես շատ ուղղություններում հայկական զինուժը հերոսական և հաստատակամ պայքար է մղել և նահանջի չի դիմել, մասնավորապես, Քարվաճառում:
2-րդ բանակային կորպուսը 44-օրյա պատերազմի ընթացքում իր մարտական խնդիրը լիարժեք կատարել է՝ նվազագույն կորուստներով և վիրավորներով: Այլ կերպ՝ ամբողջ Քարվաճառի բնագիծը պաշտպանել են, ոչ մի սանտիմետր չեն նահանջել:
Մեր տեղեկություններով, զորամիավորման զինծառայողների, պատերազմի օրերին զորամիավորման ենթակայության տակ գտնված ՄՈԲ ուժերի և կամավորականների շրջանում զոհերի թիվը մոտ 140 է, փոխարենը՝ զորամիավորման մարտական խնդիրների տիրույթում գտնված հատվածներում հակառակորդը մի քանի հարյուր մարդկային կորուստ է ունեցել:
168.am-ը գրել էր նաև, որ Ադրբեջանը փոխել Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը:
Հարցազրույցներից մեկում Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարի պարտականությունները կատարած Թեհրան Մենսիմովը մանրամասնել էր.
«Մենք տեղանքի հետախուզություն ենք իրականացրել, հասել ենք մինչև Լաչինի շրջանի Գյուլաբիրդ գյուղ: Լաչինը դեռ վերցված չէր: Խնդիր էր դրված գնալ հակառակորդի թիկունք՝ 40 կմ խորությամբ, փորձել աննկատ անցնել, աջից և ձախից փակել Լաչինի միջանցքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Գյուլաբիրդում արդեն կանգնած էր 6-րդ կորպուսը, որը հայերից «մաքրել» էր գյուղը: Հոկտեմբերի 16-17-ն էր: Մենք խորհրդակցեցինք, և հարցեր առաջացան, որովհետև հատուկ նշանակության խումբը պետք է հաղթահարեր ավելի քան 40 կմ տարածություն՝ Ջաբրայիլից մինչև Լաչինի միջանցք: Ինչպես պետք է ապահովվեր կրակային աջակցությունը, կապի ինչ միջոցներով պետք է մեզ ապահովեին: Շատ հարցեր կային նաև լոգիստիկայի և այլ խնդիրների հետ կապված: Եվ այս մարտական խնդիրը հանվեց օրակարգից՝ առանց պատճառի ամբողջական բացատրության»,- ասել էր Մենսիմովը:
Հարցազրույցի հեղինակը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը չի ցանկացել բախումների մեջ մտնել ՀՀ զինված ուժերի հետ ՀՀ տարածքում, ուստի գլխավոր հարվածը եղել է Շուշիի ուղղությամբ կամ այդ հատվածով:
Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը սկզբնական պլանները փոխել է, որովհետև հետախուզությունը համոզվել է, որ այդտեղ պաշտպանությունը կազմակերպված է, ուստի որոշել են շարժվել Մեծ թաղեր-Չըդրատեղ (բարձունք է, տեղացիներն այսպես են անվանում)-Սղնաղ-Քարինտակ-Շուշի ուղղությամբ, այստեղ պաշտպանություն չի եղել:
Նման օրինակներ կան և կարող էին լինել, եթե թույլ տրվեր զորքին, համապատասխան մարդկանց ճիշտ օպերացիաներ մշակել և իրականացնել: Նորից գալիս ենք այն մտքին՝ բանակը չի պարտվել, պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
23653 դիտում
17:54 13-11-2020
«Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է». Լևոն Մնացականյան
1084 դիտում
13:32 27-03-2024
Սուրեն Պետրոսյանը նշել է, որ մտադիր են մնալ և ապրել Ոսկեպարում և մինչև վերջ կանգնել գյուղացու կողքին
7256 դիտում
11:39 26-10-2016
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց
Այս բաժնից
2101 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am