211652_close_icon
views-count1245 դիտում article-date 17:44 29-09-2021

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Ղազախստանին

Սեպտեմբերի 29-ին՝ խորվաթական Սեսվետե քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-17 Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի B լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Ղազախստան-Հայաստան հանդիպումը։ Մեր ընտրանին համառ պայքարում զիջեց մրցակցին 1:2 հաշվով:

Ղազախստան-Հայաստան` 2։1 (1:0)

Սեսվետե, «Յոսիպ Ռադնիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Կրիստինա Գեորգիևա (Բելառուս)

Գոլերի հեղինակներ՝ Բալժան, 42, Տալդիկինա, 90+3 (Ղազախստան), Գրիգորյան, 55 (Հայաստան)

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․

1․ Էլլա դե Կրույֆ, 2․ Տատյանա Գրիգորյան, 5․ Աննա Մարգարյան, 8․ Թամարա Սահակյան (18․ Վանե Դերդերյան, 46), 9․ Միլենա Սայադյան, 10․ Լուսինե Կոստանյան, 11․ Հասմիկ Գրիգորյան, 14․ Դիանա Մելիքբեկյան (ա), 15․ Արինա Գալստյան (7. Արինա Ամիրյան, 41), 17․ Ֆրանչեսկա Խաչատուրյանց, 20. Լարա Քասաբյան։

Պահեստայիններ․ 12․ Լաուրա Հովհաննիսյան, 3․ Սվետլանա Ալեքսանյան, 4․ Աննա Եղյան, 6․ Սյուզաննա Հակոբյան, 13․ Նարինե Իսկանդարյան, 16․ Ռոզալինա Երիցյան, 19․ Մեղրի Համփարիան։

Գլխավոր մարզիչ՝ Մարիամ Ստեփանյան

Նմանատիպ նյութեր