1677 դիտում
20:54 27-09-2021
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի տարելիցի առթիվ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի տարելիցի առթիվ.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին,խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։
Պատերազմի հենց սկզբից և ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրքական ուժերը դիտավորյալ և ոչ խտրական հարվածների տակ են պահել Արցախի գրեթե բոլորխաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտն ու բոլոր խիտ բնակեցված համայնքները։
Արգելված զինատեսակների կիրառմամբ ադրբեջանական կողմը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, շտապ օգնության մեքենաներ և այլ հումանիտար նշանակության օբյեկտներ։
44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։
Ադրբեջանական կողմի հանցավոր գործողություններին զոհ են գնացել 80 քաղաքացիական անձինք, որոնցին 42-ը հեռահար հարվածներից, 38-ը՝ ադրբեջանական գերության մեջ։ Քաղաքացիական 163 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Մոտ 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։
Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ ադրբեջանական կողմը առանձնակի դաժանությամբ անարգել, կտտանքների է ենթարկել և խոշտանգել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինները։ Այսօր էլ շարունակում է միտումնավոր թաքցնել հայ ռազմագերիների իրական թիվն ու շինծու դատավարություններ իրականացնել գերության մեջ գտնվող հայ զինծառայողների նկատմամբ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40000 բնակիչներ զրկվել են իրենց տներից և ունեցվածքից, և թեև իրականացվող ծրագրերին՝ շարունակում են ամեն օր առերեսվել իրենց իրավունքների խախտումների՝ լիարժեքորեն չարժանանալով միջազգային հանրության և հումանիտար կազմակերպությունների ուշադրությանը։
Հայերի նկատմամբ ատելության խոսքի և անհանդուրժողականության քարոզը, որ 30 տարի շարունակ համակարգված կերպով իրականացվում էր ադրեջանական իշխանությունների կողմից, առավել մեծ ծավալներով դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ արտահայտվելով ադրբեջանական իշխանությունների, հանրային, մշակութային գործիչների և հանրության տարբեր ներկայացուցիչների խոսքում և կոչերում։
Ագրեսիայից մեկ տարի անց էլ ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը՝ Արցախումապրող մարդկանց շրջանում վախի և ահաբեկման մթնոլորտ ձևավորելու, նրանց բնականոն կյանքը խաթարելու և տարբեր հումանիտար հարցերում խոչընդոտներ հարուցելու ճանապարհով։
Նույն քաղաքականության բաղադրիչ է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը, որը միտված է ոչնչացնելու հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը և խեղաթյուրելու դրանց պատմական պատկանելիությունը։
Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեր բազմաթիվ ահազանգերը չեն արժանացել միջազգային հանրության հստակ գնահատականին, և պատերազմից մեկ տարի անց էլ իրագործած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության։
Չնայած այս ամենին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելությանը և վճռական պաշտպանելու իր իրավունքը՝ ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու սեփական հայրենիքում։

Նմանատիպ նյութեր
2804 դիտում
16:50 25-02-2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
1189 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
991 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1027 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ