Լիբանանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 2988 մարդ
Լիբանանում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 37 մարդ է զոհվել երկրի հարավային և հարավարևելյան շրջաններում Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով, ևս 222 մարդ վիրավորվել է, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2988-ի, իսկ վիրավորների թիվը՝ 9210-ի», – նշվում է գերատեսչության՝ X-ում հրապարակված զեկույցում։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2988-ի, իսկ վիրավորների թիվը՝ 9210-ի», – նշվում է գերատեսչության՝ X-ում հրապարակված զեկույցում։