Ստեփանակերտում ջահերով երթն առաջնորդել են հոգևորականը, հղի կինը` երեխան գրկին և զինվորականը` Արցախի դրոշը պարզած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիները ջահերով երթ են անցկացրել` հարգելով 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք քայլել են դեպի Ստեփանկերտի եղբայրական գերեզմանոց, հարգել զոհերի հիշատակը, հայտնում է News.am-ը:
Երթը առաջնորդել են հոգեւորականը, հղի կինը` երեխան գրկին եւ զինվորականը` Արցախի դրոշը պարզած:
Երթի մասնակիցները իրենց հետ տանում էին Արցախի` մի քանի մետր երկարությամբ դրոշը: