2078 դիտում
15:22 02-05-2021
18 տարեկանից բարձր քաղաքացիներին պատվաստումը հասանելի է անվճար. այս պահին պատվաստվել է մոտ 3 հազար քաղաքացի. Առողջապահության նախարարի պաշտոնակատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար:
«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ ձևավորվի հանրային իմունիտետ, և վերադառնանք բնականոն կյանքի:
Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական խմբեր՝ շտապօգնության կահավորված մեքենաներ, որոնք կլինեն քաղաքի բանուկ հատվածներում և կհեշտացնեն պատվաստման գործընթացը»,- ասել է Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին պատվաստվել է մոտ 3000 քաղաքացի, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է:
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ կառավարությունը.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5828 դիտում
15:54 23-12-2021
Հայաստանում պատվաստվել է 1․591․809 քաղաքացի. 500 մարդ պատվաստվել է 3-րդ դեղաչափով. Ավանեսյան
32097 դիտում
22:18 28-10-2021
Հայաստանում «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ սկսած 12 տարեկանից. ԱՆ
Այս բաժնից
559 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1000 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
868 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը