1673 դիտում
23:26 24-09-2021
«Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների, հյուպատոսությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները հայտարարեցին սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Առաջին հերթին կներկայացվի Կաննի 2021 թ․ կինոփառատոնի ծրագիրը՝ Լեոս Կարաքսի «Անետ» (Կաննի բացման ֆիլմ), Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Ժյուլիա Դյուկուրնոյի «Տիտան» ֆիլմերը։ Կցուցադրվեն նաև մի շարք ֆրանսիական համատրադրություններ: Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներառված են երկու ֆրանսիական ֆիլմեր, որոնք հեղինակել են հայ ռեժիսորներ՝ Հովիկ Հակոբյանի «Ստորգետնյա» և Ալեքսի Պարզումյանի «Լեռնային Ղարաբաղ. երկու երեխա պատերազմում»։
Բացի այդ, դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնը կհյուրընկալի ժյուրիի անդամներ մրցանակակիր պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարին, Նանտի Three Continents փառատոնի հիմնադիր Ֆիլիպ Ժալադոյին և ֆրանսիացի արվեստագետ, գրաֆիկ դիզայներ, Կաննի և «Ոսկե ծիրան»-ի պաստառների հեղինակ Վահրամ Մուրատյանին։ Բացի այդ, փառատտոնի շրջանակում վարպետության դասընթաց կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, ով կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է, և մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ կներկայացվեն Սանդենս կինոփառատոնի ֆիլմերից Քարեն Սինորի «Օգնեցեք»-ը ֆիլմը: Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերը: Դեսպանության հետ համագործակցությամբ հետահայաց ցուցադրությամբ կներկայացվեն նրա «Տաքսիստը», «Անծանոթների մխիթարանքը», «Քահանայի օրագիրը», «Սառահաշվարկ» ֆիլմերը։
Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ փառատոնը կներկայացնի գերմանական կինոյի ծրագիր։ Կցուցադրվեն Մարիա Շփեթի «Պարոն Բախմանն ու նրա դասարանը», Ռոնի Թրոքերի «Մարդկային գործոններ», Կորնել Մունդրուցոյի «Էվոլյուցիա», Դանիել Քյոթերի «Ֆինֆինի կիրճը» ֆիլմերը։ Ռեժիսորներից Ռոնի Թրոքերը և Դանիել Քյոթերը կմասնակցեն փառատոնին։
Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանի իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը: Հենց նրա «Ահեդի ծունկը» ֆիլմով է տրվում 18-րդ կինոտոնի մեկնարկը: Լապիդը նաև վարպետության դաս կանցկացնի լայն հանրության համար։ Երևանյան պրեմիերաների շրջանակում կցուցադրվի նաև երկու իսրայելական ֆիլմ՝ Էրան Կորիլինի «Թող առավոտ լինի» և Ռան Տալի «Իսկ եթե՞. Էհուդ Բարաքը պատերազմի և խաղաղության մասին»։
Առաջին անգամ փառատոնը համագործակցում է նաև Արգենտինայի դեսպանության հետ, Երևանյան պրեմիերաներ ծրագրում կներկայացվի Ալեխանդրո Մանյոնեի «Մարոյի գաղտնիքը»։
Վերականգվում է նաև փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության հետ․ դեսպանությունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։
Ասուլիսի ընթացքում նաև տեղեկություն տրամադրվեց փառատոնի մրցութային ֆիլմերի մասին, որոնց մասին հավելյալ հնարավոր է կարդալ փառատոնի պաշտոնական կայքում https://www.gaiff.am/ ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3172 դիտում
23:42 24-05-2019
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը
Այս բաժնից
664 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
592 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ