211652_close_icon
views-count112742 դիտում article-date 22:12 22-09-2021

Առեղծվածային դեպք Տավուշի մարզում. 84–ամյա տղամարդը «Բերդ» բժշկական կենտրոնում մահացել է. նրան անգիտակից վիճակում «Շորի աղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել էին ուժային կառույցի ծառայողները

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության  Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին  «Բերդ»  բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության  Տավուշի բաժին ահազանգ է  ստացվել, որ  «աջ քոնքի շրջանում քերծվածք» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության  Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:

 Ոստիկնաները պարզել են, որ վիրավորը   Բերդ քաղաքի բնակիչ, 84-ամյա Վալոդ Բ.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինիս ազգականը՝  38-ամյա Վարդան Բ.-ն, ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ընկերներ, Տավուշի մարզի բնակիչներ,  32-ամյա Արսեն Բ.-ի, 48-ամյա Մհեր Բ.-ի և 34-ամյա Գարիկ Ս.-ի հետ վիրավորին գտել են Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Շորի աղբյուր» կոչվող հանդամասում՝ անգիտակց վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Բերդ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ  Վալոդ Բ.-ն նշված բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ գիտակցության չգալով՝ մահացել է:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Բ.-ն, Մհեր Բ.-ն,  Գարիկ Ս.-ն և Արսեն Բ.-ն ուժային կառույցների ծառայողներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր