211652_close_icon
views-count28073 դիտում article-date 23:40 21-09-2021

Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ–ից․ 10 րոպեն՝ 110 հազար դոլար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

168.am–ի տեղեկություններով՝  ՀՀ կառավարությունը այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է նաև այդ դրոնները գործարկող անձնակազմը, որոնց հյուրանոցային և այլ ծախսերը, ըստ լրատվականի աղբյուրի, նույնպես հոգացել է պատվիրատուն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր