Անգլիայի հավաքականի խաղացողը ընտանիքին Ռուսաստան չի տանի ռասիզմի պատճառով
«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Դենի Ռոուզը որոշել է իր ընտանիքին չտանել Ռուսաստան՝ 2018թ. աշխարհի առաջնությանը:
«Իմ համար ես հանգիստ եմ: Սակայն ընտանիքիս ասացի, որ չեմ ցանկանում, որպեսզի նրանք գան՝ ռասիզմի պատճառով: Ինչ ասես, որ չի կարող պատահել:
Հայրս իսկապես հիասթափվեց: Ես դա հասկացա նրա ձայնից: Նա ասաց, որ միգուցե այլևս հնարավորություն չունենա ինձ տեսնել աշխարհի առաջնությունում:
Երբ դա լսում էի, լացս գալիս էր: Շատ ցավալի է, բայց սա է իրավիճակը: Ես չեմ ցանկանում ապրումներ ունենալ իմ ընտանիքի անվտանգության առթիվ՝ խաղերին նախապատրաստվելու ընթացքում», ասել է Ռոուզը: