1270 դիտում
10:25 21-09-2021
«Մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, եւ յուրաքանչյուրիս գործն իմաստավորվում է անկախության գիտակցումով». Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն Անկախության օրվա առթիվ գրառում է կատարել։
«Հայաստանի Հանրապետության անկախությունը պայքարով ու նվիրումով նվաճված հասցե է, որով հայ ազգի տունն անշփոթելի է դառնում աշխարհի մեծության մեջ:
Այստեղ հայ ազգը գրում, նկարում, նվագում, կառուցում է այն մշակույթը, որը մեր ինքնության նյութն է։ Մեր մշակույթը հարյուրամյակներ ի վեր ստիպված է եղել իր տեղը գտնել այլ մշակույթների ստվերում, և միայն Հայաստանի անկախության լույսի ներքո կարողացավ աշխարհին երևալ իր ամենաինքնուրույն կերպարով։
Մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, և յուրաքանչյուրիս գործն, իր հերթին, իմաստավորվում է անկախության գիտակցումով։ Մեր գործը մենք պատվախնդրորեն կատարում ենք երաժշտության լեզվով և աշխարհի համար այդպես թարգմանում մեր ինքնությունը։ Սա մեր անվերջ պարտքն ու երախտիքն է հայրենիքի անկախության համար վճարած թանկ գնի դիմաց։ Այդ պարտքը յուրաքանչյուրը կրում է իր ձևով։
Աստված օրհնի Հայաստանը:
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
12:56 21-01-2017
Դասական երաժշտությամբ Անկախության տոնը նշելը միանշանակ հաղթանակ է. Սերգեյ Սմբատյան
1711 դիտում
12:34 18-02-2016
Մեր մեծագույն առաքելությունն է կատարել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը. Սերգեյ Սմբատյան
1436 դիտում
19:50 14-11-2020
Սերգեյ Սմբատյան. Մեր ժողովուրդն ունի հարցեր, չպատասխանված հարցեր
Այս բաժնից
568 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
493 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
493 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը