ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման այսօրվա հնարավորություններին, տեղեկացնում է aysor.am։
«Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը», - ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար այս սկզբունքներն այսօր էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների համար։
Մանրամասներն ՝ այստեղ