211652_close_icon
views-count23067 դիտում article-date 20:06 20-09-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է  տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Ոսկեվազ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Երևանից վերադառնալիս են եղել  Գյումրու բժշկական կենտրոն, ճանապարհին նկատել են վթարը և բժիշկները կանգնել են, օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ  վաշտի  1-ին դասակի ավագ տեսուչներ  Լավրենտ Գալստյանն ու Էդուարդ Աղաբեկյանը:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը:

Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր