211652_close_icon
views-count4854 դիտում article-date 21:32 20-09-2021

Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի․ Կարապետյանը 50 մլն դոլարի ներդրում կանի Արցախում

«Տաշիր»- ընկերության խնդիրն է ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։

«Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի։ Մենք միշտ հատուկ ուշադրություն ենք ունեցել Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այդպես կշարունակենք նաև ապագայում։ Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման և Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհատկացնենք մոտ 50 միլիոն դոլար»,- ասաց Կարապետյանը։

Հայ գործարարը հույս ունի, որ մոտ ապագայում կլինեն նոր ծրագրեր ու նախաձեռնություններ բիզնեսի կողմից։

«Համոզված եմ, որ մեր ձեռքերում է նոր հնարավորություններ ստեղծելը, որոնք Հայաստանն ուժեղ երկիր կդարձնեն, ու կապացուցենք ողջ աշխարհին, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»,- եզրափակեց Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր