211652_close_icon
views-count4086 դիտում article-date 15:55 20-09-2021

ՌԴ-ի համալսարաններից մեկում կրակ են բացել․ կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պերմի պետական համալսարանում տղամարդը հրազենից կրակոցներ է արձակել, այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ Ներքի գործերի նախարարությանը։

Հաղորդվում է զոհվածների և վիրավորների մասին։ Ոստիկանները ձերբակալել են կրակոցներ արձակած անձին։

«Այսօր առավոտյան, ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակոցի ձայներ են լսվել։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 14 հոգի վիրավորվել է, 5 հոգի՝ զոհվել։

«Վիրավորումները տարբեր են, քանի որ շենքի ներսում գտնվողները նաև պատուհաններից են դուրս թռել։ Զոհվածների ինքնությունը պարզվում է»,- հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր