211652_close_icon
views-count2612 դիտում article-date 22:10 19-09-2021

Հռոմի Պապն իր ուղերձում անդրադարձել է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այսօր` սեպտեմբերի 19-ին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոս հրապարակում հավաքվածների համար աղոթքից հետո ասել է․

«Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում, ու դժբախտաբար գոյություն ունեն մի քանի դեպքեր, տարբեր ու երբեմն բարդ իրավիճակներ։

Հույս ունեմ, որ արդարության իրագործմամբ, այդ մարդիկ հնարավորինս շուտ կվերադառնան իրենց հայրենիքը»։ Նշենք, որ ավելի վաղ՝ ս․թ․ ապրիլի 4-ին, ԼՂ հակամարտությանը վերաբերող իր հերթական ուղերձում Հռոմի Պապն ուղղակիորեն անդրադարձել էր ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ նշելով․

«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին՝ սանձելու նոր սպառազինությունների մրցավազքը»։

Նմանատիպ նյութեր