211652_close_icon
views-count19706 դիտում article-date 13:59 19-09-2021

Երևանում ԵԿՄ Շենգավիթի բաժանմունքի աշխատակիցը Niva-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի  18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Ս.-ն իր վարած  ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 11/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 52-ամյա Արմինե Ս.-ին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղախելը, առաջին բուժօգությունն են ցուցաբերել:

 Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Վրաերթի մասին Երևանի պարեկային ծառայության գնդից տեղեկությունը  փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արմեն Ս.-ն  ոստիկաննեին ներկայացրել է որ ինքը Երկրապահ կամավորականների միության Շենգավիթի բաժանմունքի վաշտի հրամանատարն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր