1852 դիտում
22:42 17-09-2021
Քննարկվել են հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն,
դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների
արտադրություն և այլն։
Քննարկվեց հնարավոր փոխգործակցության լայն շրջանակ։
Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն հայտնեցին Հայաստանում դեղագործական, մրգերի չորացման, հիվանդանոցային պարագաների արտադրութան, կաթիլային ոռոգման սարքերի և այլ բնագավառների համատեղ ձեռնարկություններ հիմնել, ակտիվացնել արտահանումը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը գոհունակությամբ ողջունեց իրանցի գործարարներին ակնկալվող ծրագրերի համար՝ ընդգծելով, որ համատեղ ուժերով պետք է աջակցել նաև Հայաստանից Իրան արտահանումներին։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունի անմաքս արտահանման ռեժիմից օգտվելու արտոնություն, ինչը շահեկան կարող է լինել
տարածաշրջանային հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։
Սպահանից ժամանած պատվիրակության անդամները նշեցին բեռափոխադրումների փաստաթղթավորման առավել հստակեցման կարևորությունը, անդրադարձան բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների, որոնց առնչությամբ Ներսես Կարամանուկյանը խոստացավ քննարկուներ ունենալ պատկան մարմինների հետ։
Հանդիպմանը հաջորդեցին հայ և իրանցի գործարարների երկկողմ ձևաչափով անմիջական շփումները, տեղի ունեցավ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։
ՀԱԳՄ լրատվական ծառայություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
16:55 18-08-2015
Դեսպան Թումանյանն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները
1442 դիտում
16:24 11-10-2019
Քննարկվել են Հայասատան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները
Այս բաժնից
913 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
943 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի