1267 դիտում
09:25 16-09-2021
Իշխանությունը նորից ուզում է «վեթինգը» մղել առաջին պլան․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, հատկապես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվածները լայն թափով լծվել են գրեթե բոլոր ոլորտներում (արդարադատություն, անվտանգություն, կրթություն և այլն) «վեթինգի» վերաբերյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքներին։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք դա փորձում են անել հնարավորինս փակ ռեժիմով, որպեսզի առայժմ հանրային լայն արձագանք չստանա և հավելյալ ուշադրության ու քննադատության թիրախ չդառնա, ինչպես դա եղավ նախորդ անգամ։
Ինչպես հայտնի է, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց երկրում կոշտ վեթինգ իրականացնելու գաղափարից, ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի կազմակերպությունների իրավաբանական «բլոկը» անընդհատ բոլոր հարթակներում տվյալ հարցը փորձում էր բերել հանրային օրակարգ և դարձնել առաջնային դիսկուրսի թեմա։ Թերթի տեղեկություններով, հենց տվյալ շրջանակների ջանքերի շնորհիվ է, որ հիշյալ հարցը դարձյալ հայտնվել է իշխանությունների տեսադաշտում։ Ավելին, տեղեկություններ կան, որ այս ընթացքում իշխող ուժի փորձագետներն արդեն մի քանի անգամ եղել են համապատասխան գրասենյակներում և որոշակի «կուրսեր» անցել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
09:40 21-08-2023
Ժապավեններ կտրելը որևէ ձևով երկրորդ պլան չէր կարող մղել անվտանգության հետ կապված խնդիրները․ Աբրահամյան
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»