211652_close_icon
views-count2840 դիտում article-date 20:02 15-09-2021

«Բավարիայից» կրած պարտությունից հետո «Բարսայի» նախագահն ու մարզիչը լարված խոսակցություն են ունեցել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ քննարկել է թիմի պարտությունը «Բավարիայից» (0:3)՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում:
 
Նախագահի, մարզչի և կատալոնական ակումբի մի շարք ղեկավարների հանդիպումը կայացել է խաղից գրեթե անմիջապես հետո և անցել լարված մթնոլորտում:
 
Հիշեցնենք, որ «Բարսան» «Բավարիային» երրորդ անգամ անընդմեջ պարտվեց՝ խաղի ողջ ընթացքում այդպես էլ գեթ մեկ հարված չանելով մրցակցի դարպասին:

Նմանատիպ նյութեր