211652_close_icon
views-count49445 դիտում article-date 23:04 14-09-2021

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ

Auroranews-ը գրում է. Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ: Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները: Ակտիվ հրաձգություն է տեղի ունենում, լսվել են պայթյուններ, հնարավոր է՝ կիրառվում է ականանետ: 

Նաև, տելեգրամյան ալիքների տեղեկություններով՝ Թաղավարդում տեղակայվել է ռուսական հենակետ, բայց, չնայած այդ հանգամանքին, թշնամական ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը:

Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ լուրի վերաբերյալ հստակ տեղեկատվություն իմանալու նպատակով, սակայն մինչ այս պահը մեզ չհաջողվեց կապ հաստատել: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր