211652_close_icon
views-count1966 դիտում article-date 22:34 14-09-2021

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
 
Փաստաթուղթն ստորագրեցին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի ՀՌՀԱԽ անդամ Մաքսին Օնոպրիենկոն:

Հայկական կողմի նախաձեռնությամբ պատրաստված և ստորագրված փաստոթուղթը լայն հնարավորություններ է ստեղծելու երկու երկրներին համագործակցության ոլորտում, հատկապես՝ հեռուստածրագրերի փոխանակման և տեսալսողական արտադրանքի ստեղծման, մասնագետների փոխանակման, տեսալսողական մեդիադաշտի օրենսդրական կարևոր խնդիրների կարգավորման, դրանց ռազմավարության վերաբերյալ և այլն:

Հուշագիր 
 

Նմանատիպ նյութեր