211652_close_icon
views-count3816 դիտում article-date 14:10 12-09-2021

Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ. վիճակը ծանր է

Բացի սրտի խնդրից «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր  Արմեն Չարչյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Այս պահին Չարչյանը գտնվում Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Խափանման միջոցի հարցով երկու անգամ եմ դիմել դատարան` հրատապ նիստ հրավիրելու կապակցությամբ, նաեւ օգոստոսի 24-ին երբ ստացա բժշկական նոր փաստաթղթեր նրա վիճակի մասին կրկին դիմեցի հրատապ նիստ հրավիրելու միջնորդությամբ, բայց մինչ օրս դատարանից լուր չկա»,- ասաց փաստաբանը հավելելով, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: 

Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր