211652_close_icon
views-count32501 դիտում article-date 17:24 12-09-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Fiat Punto-ն ու ВАЗ 2121–ը. 2 ավտոմեքենաների ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Սաղոյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ենոքյանը իր վարած Fiat Punto մակնիշի ավտոմեքենայով Այգավան գյուղի Արարատյան և Մ. Միրզոյան փողոցների խաչմերուկում դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հանդիպակաց երթևեկող, Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մրազ Օզմանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ենոքյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Արման Մինասյանն ու Մ. Օզմանյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ  Հարութունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության  Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով  բաժանմունքի ավագ տեսուչ Սահակյանի գլխավորությյամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր